Գրոսմայստեր Հ.Մելքումյանը Բուլխարիայի օփենում զբաղեցրել է 6-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից գրոսմայստեր Լու Շենգլիից (Չինաստան):

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը վաստակեցին 6,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանըî 6-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում