Ընկերական խաղում «Ռեալը» պարտվեց «Ռոմային» (տեսանյութ)

Ընկերական խաղում «Ռեալը» պարտվեց «Ռոմային» (տեսանյութ)

ԱՄՆ-ում շարունակվում է «International Champions Cup-2014» ընկերական մրցաշարը, որին այս տարի մասնակցում են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ինտերը», «Ռոման» և «Օլիմպիակոսը»:

Մրցաշարի A խմբում կայացել է երկրորդ տուրի` «Ռեալ»-«Ռոմա» հանդիպումը: Կարլո Անչելոտիի սաներն առաջին տուրում «Ինտերին» պարտվելուց հետո այս անգամ էլ զիջեցին հռոմեական ակումբին: Դալասի «Քոթըն Բոուլ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին խփեց «գայլերի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին:

Այժմ A խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ «Ռեալը» մրցելու է օգոստոսի 2-ին, «Ռոման» երկրորդն է, «Ինտերը» երրորդը, իսկ «Ռեալը» վերջին տեղում է:

«International Champions Cup-2014», A խումբ, 2-րդ տուր

«Ռեալ»-«Ռոմա»` 0:1

Գոլը` Տոտտի 58′

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում