Իսրայելի նախագահը ժամանել է Բաքու

Իսրայելի նախագահը ժամանել է Բաքու

Նախագահ Իցհակ Հերցոգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Իսրայել։ Այս մասին Հերցոգն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Անհամբերությամբ սպասում եմ ձեզ Իսրայելում»,- ասել է Իսրայելի ղեկավարն Ալիևին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի նախագահի ժամանման առթիվ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում շարվել է պատվո պահակախումբ, ծածանվել են երկու երկրների պետական դրոշները։

Իսրայելի նախագահին և նրա կնոջը՝ Միխալ Հերցոգին, դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում