Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր տեղակայման կետը, զոհեր և վիրավորներ կան:

Այս մասին հղում անելով Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովի տելեգրամյան ալիքին՝ գրում է Սպուտնիկ Armenia-ն։

Գլադկովը հայտնել է, որ մեկնել է դեպքի վայր: Նա խոստացել է ավելի ուշ հայտնել միջադեպի մանրամասները։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հրետակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, մեկ մարդ մահացել է, տուժածների թվում երկու դեռահաս կա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում