Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական, ռազմավարական և նույնիսկ հոգեբանական իմաստ չունի: Ռազմական հարցերով պատրաստվածները դա հասկանում են։ Պատերազմը բոլորովին այլ վայրում է ընթանում։

Այս մասին Telegram-ի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Բայց յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է ամերիկյան օրինաչափություններին համապատասխան պատրաստված ահաբեկիչների մեթոդներին, հասկանում է, որ սա փորձ է իրենց վրա ուշադրություն հրավիրելու և տեղեկատվական միավորներ շահելու՝ «գետնի վրա» խոշոր պարտություններից հետո»,- գրել է Կադիրովը։

Նա նաև կարծիք է հայտնել Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին. «Ինձ թվում է, անհրաժեշտ է Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել, օգտագործել դրա համար նախատեսված բոլոր մարտական ​​ռեսուրսները, որպեսզի միանգամից ջնջեն այս ամբողջ ահաբեկչական բջիջը՝ չդիմելով «ուկրաինացի զինվորական» ձևակերպմանը։ Ուկրաինայում զինվորականներ և քաղաքական գործիչներ չկան՝ միայն ահաբեկիչներ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում