Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի տրիբունաների հավաքովի կառույցները։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

«Իմ հանձնարարականով դեպքի վայր են մեկնել մարզային վարչությունների պետերն ու մասնագետները, տեղում աշխատում են փրկարարները, բժիշկները, իրավապահները։ Այս պահին հայտնի է 15 տուժածի մասին, այդ թվում՝ 5 մեծահասակ, 10 երեխա։ Ցավոք, մեկ կին մահացել է։ Եվս մեկ կին և երկու երեխա գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները տուժածներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում»,- գրել է մարզպետը։

Նշենք, որ ավելի ուշ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է 20 տուժածի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում