Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա. այս մասին ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հասանովը նշել է, թե 1 մլրդ 105 մլն մանաթ (մոտ 650 մլն․ դոլար) է հատկացվել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության միջոցառումների ամրապնդման համար:

Զաքիրովի խոսքով՝ գումարը թույլ կտա բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում