Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել են անցնել սահմանը, սակայն ռուս զինվորականները կանխել են փորձը։

Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Զինվորականները թույլ չեն տվել սահմանի խախտումներ, գրում է rbc.ru-ն:

Ուկրաինայի սահմանային տարածքում սպանվել է «ավելի քան 30 ահաբեկիչ», ինչպես նաև ոչնչացվել է զրահատեխնիկա։

Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Նովայա Տավոլժանկա շրջանում սահմանը ճեղքելու փորձին մասնակցել են ուկրաինական ուժերի մինչև երկու մոտոհրաձգային վաշտեր՝ տանկերով։ Նրանք խոցվել են հրետանու, հրթիռների միջոցով։

Հինգշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե ուկրաինացի դիվերսանտներին հաջողվել է ճեղքել սահմանը։

Վերջին ժամերին Շեբեկինոն և մերձակա բնակավայրերը գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների տակ։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ օգտագործվել են նաև «Գրադ» համակարգերը։ Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է։

Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին իշխանությունները սկսել են փոքր երեխաներով ընտանիքներին տարհանել Պենզա և Յարոսլավլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում