Փաշինյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին․ Շառլ Միշել

Փաշինյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։

«Մենք Բրյուսելում ունեցանք քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ին բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Միշելը:

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացել է Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հնգակողմ հանդիպումը։

Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն էր։ Բանակցությոններն ընթանում էին Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում