ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը մարում են․ Զելենսկի

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը մարում են․ Զելենսկի

Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու հույսերը գնալով ավելի են մարում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Զելենսկին ընդգծել է, որ ցավում է գագաթնաժողովում այդ մասին խոսելու համար՝ հավելելով, որ Կիևը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հրավեր ստանալ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ հանրապետությանը «անվտանգության երաշխիքներ են պետք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում