Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է ավելի քան 288 մարդ։

Agence France Press-ի հաղորդմամբ՝ վիրավոր է շուրջ 900 մարդ։

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարական ու շտապօգնության ծառայությունները։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է Տարերային աղետների հետևանքների չեզոքացման ազգային ուժերի ավելի քան հարյուր աշխատակից։

Գնացները բախվել են Օդիշա նահանգում՝ Բախանագա Բազար կայարանի մոտակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19։20-ին։ Մարդատար գնացքներից մեկը Կալկաթայից Չեննայ էր ուղևորվում, երբ բախվել է Բանգալորից Կալկաթա ընթանալիս ռելսերից դուրս եկած բեռնատար գնացքին։ Ռելսերից դուրս եկած վագոններն ընկել են հարակից գծի վրա, ինչի հետևանքով դրանց է բախվել մյուս մարդատար գնացքը։

Միջադեպից հետո երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում