Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում