Բայրամովը հայտնել է առաջիկայում Վաշինգտոնում սպասվող նոր հանդիպման մասին

Բայրամովը հայտնել է առաջիկայում Վաշինգտոնում սպասվող նոր հանդիպման մասին

Վաշինգտոնյան բանակցությունները գործնական դրական արդյունք են տվել։ Փաստաթղթի շուրջ համաձայնեցված կետերի թիվն ավելացել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Բայց բաց հարցերը դեռ մնում են։ Որոշ կետերի վերաբերյալ ամբողջական համաձայնեցում ձեռք չի բերվել, ուստի գործընթացը կշարունակվի»,-ասել է նա։

Բայրամովը հայտնել է, որ առաջիկայում հերթական հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում:

«Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի կողմից։ Մենք անխուսափելի ենք համարում միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան խաղաղության հասնելը։ Պետք է պատրաստվի և ստորագրվի հաշտության պայմանագիր և միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջի այդ գործընթացը»,-ասել է նա։

Ավելի վաղ խաղաղության համաձայնագրի «անխուսափելիության» մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում