Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի
06/06/2023 10:32

Նմանատիպ
Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում, գրում է gordonua.com-ը:
«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար», – ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում