Բայրամովը Վիեննայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովը Վիեննայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 6-ին Վիեննայում ԵԱՀԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամով Ջեյհունը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության կողմից կազմակերպված ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների «կլոր սեղանին»։ Բեղմնավոր քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ-ի համագործակցության օրակարգի և հետկոնֆլիկտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների շուրջ», – ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում