Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ աշխատանքի մեկնարկից ի վեր՝ առաքելությունը ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսի, Ջերմուկի և Մարտունու կենտրոններից։ Պարեկներն ամեն շաբաթ անցնում են ավելի քան 3800 կմ: Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ՝ Երևանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում