Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

Հանդիպման մասին Կանադայի  վարչապետը գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում․

«Կանադայի հայկական համայնքն ուժեղ է և կենսունակ։ Նորին Սրբություն Արամ Առաջին Կաթողիկոսի հետ հանդիպմանը խոսեցինք այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է Թրյուդոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում