Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Նմանատիպ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է եղել խաղաղություն կնքել Ռուսաստանի հետ, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ հետ է կանգնել այդ քայլից։
«Եթե չլիներ ԱՄՆ-ի ճնշումը նրանց վրա, ում ամերիկացիները կարգել են Ուկրաինայի ղեկավարներ, այս իրավիճակը չէր լինի: Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն էին պատրաստ խաղաղության պայմանագիր կնքել և Ռուսաստանին ներկայացրել են գրավոր առաջարկներ, որոնք մենք սկզբունքորեն ընդունել ենք»,- ասել է Պատրուշևը։
Նրա փոխանցմամբ, ուկրաինացիներն առավոտյան առաջարկներ էին տալիս, իսկ երեկոյան հրաժարվում էին դրանցից:
«Այդպես էր միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները նրանց վրա ճնշում էր գործադրում և պահանջում ոչ մի բանակցություն չանցկացնել»,- ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարոտուղարը:
Նիկոլայ Պատրուշևի համոզմամբ, կան այս հակամարտության շարունակմամբ հետաքրքրված երկրներ, «նախևառաջ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում