Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

Այսօր՝ հունիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեղեկությունը Interfax-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում: Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին… Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», – ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում