Անկարայում հզոր պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Անկարայում հզոր պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Անկարայի նահանգի Էլմադաղ թաղամասում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է MKE (Մեքենաներ և քիմիական արդյունաբերություն) ընկերության հինգ աշխատակից։

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ հունիսի 10-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է վարչական հետաքննություն։ Իրավիճակը հետաքննում են իրավապահ մարմինները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում