Թուրքիան Շուշիում հյուպատոսություն կբացի․ Էրդողան

Թուրքիան Շուշիում հյուպատոսություն կբացի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ  Անկարայի կողմից այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար»:

«Մենք վճռական ենք բոլոր ոլորտներում զարգացնել մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ դուրս են եկել դաշնակցային մակարդակի», – ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում