Հայտնի է վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

Հայտնի է վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը որքան հնարավոր է շուտ իրականացնել, քանի որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված բանակցությունները չկայացան և հետաձգվեցին անորոշ ժամանակով։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի անցկացմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես արդեն ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերի լուծման բանալին է: Ակնկալում ենք, որ հետաձգված բանակցությունների նոր ժամկետ կվերանշանակվի և կկայանա որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։

Միլլերը նաև հայտնել է, որ այս շաբաթ ակնկալվող հանդիպումը հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Նա չի պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք Վաշինգտոնն ակնկալում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև հունիսի վերջ։

«Ես չեմ պատրաստվում ժամկետներ սահմանել, միայն կասեմ, որ մենք անհամբեր սպասում ենք կրկին հանդիպելու հնարավորությանը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում