Ադրբեջանում սկսել են կանխագուշակումներ անել՝ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, ըստ որի՝ «հայկական կողմը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը»:

Հաղորդագրությունը տարածվել է այսօր առավոտյան, սակայն այնտեղ նշված է, որ հայկական կողմը հրադադարը խախտել է հունիսի 24-ի գիշերը և 26-ի առավոտյան, որը կբացվի մոտ 16 ժամից:

Նշենք, որ նմանատիպ հաղորդագրությունները Ադրբեջանի լրատվական դաշտում տարածվում են կարծես ավտոմատ ռեժիմով, ինչը վկայում է դրանց ստահոդ լինելու մասին: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այս ապատեղեկատվությունը տարածում է առավելապես սեփական լսարանում հակառակորդի հանդեպ ատելությունն ամրապնդելու նպատակով: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում