Հերթական ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ կապված
Նմանատիպ
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի անունը շրջանառվում է հերթական ֆինանսական սկանդալում: Այս անգամ նա մեծ փողեր է ծախսել Վրաստանում իր ղեկավարած կազմակերպության ներկայացուցչությունը բացելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական «gunxeber.com» կայքը, Կովկասի բոլոր մահեդականների շեյխը լինելու իր հեղինակությանը լուրջ վնաս հասցրած, անցյալ տարի ստեղծված «Վրաստանի մահմեդականների վարչություն» ինքնուրույն կառույցը «վնասազերծելու» համար, Փաշազադեն մեծ ջանքերի գնով իր ղեկավարած կառույցի ներկայացուցչություն է բացել Վրաստանում: Սակայն, այն ուղեկցվել է ֆինանսական սկանդալով, քանի որ, ինչպես հայտնում է կայքը, Ադրբեջանի հոգեւոր հայրը հարկադրված է եղել այդ գործի համար մեծ փողեր ծախսել եւ խնդրել ազդեցիկ մարդկանց օգնությունը:
Կայքը նշում է, որ Վրաստանում Կովկասի մահմեդականների վարչության ներկայացուցչության բացումը լուրջ աղմուկի պատճառ է դարձել: Փաշազադեի ղեկավարած կառույցի Վրաստանում ներկայացուցչության բացման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի ամենաթանկ հյուրանոցներից մեկում:
Կայքը հայտնում է նաեւ, որ Վրաստանի մահմեդականների վարչությունը ջախջախիչ պատասխան է նախապատրաստում Փաշազադեի այդ նախաձեռնությանը:
Ադրբեջանական ԶԼՄ-երը բազմիցս հայտնել են, որ Ադրբեջանի շեյխը նման ֆինանսական սկանդալների մեջ հայտնվել է նաև Ադրբեջանում և արտասահմանանում՝ օֆշորային գոտիներում ունեցած իր լեգալ ու ոչ լեգալ բիզնեսների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում