Մարդ, ով մարտահրավեր էր նետել Մեծ Բրիտանիային

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ալեքս Սալմոնդ. մարդ, որը մարտահրավեր էր նետել Մեծ Բրիտանիային

Ինչպես որ սպասվում էր Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար՝ Ալեքս Սալմոնդը հրաժարական տվեց: Ինձ բախտ է վիճակվել 2013 թվականին հանդիպել նրա հետ, զրուցել իր և իր կուսակցության տեսլականի մասին, այն է` Շոտլանդիայի անկախության ամրագրումը հանրաքվեի միջոցով: Պետք է ասեմ, որ մինչև հիմա տպավորված եմ նրա ճառից, մարդկանց համոզելու ունակությամբ և խարիզմատիկ առաջնորդի կերպարով:

Դեռ այն ժամանակ նրա խոսքից պարզ էր, որ հանրաքվեի անհաջող ելքի պարագայում նա հրաժարական կտա, որը քաղաքական գործիչների համար իրապես լավ ու դասական օրինակ է թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը: Քաղաքացիների աջակցությամբ փորձել իրացնել քո տեսլականը և այդ աջակցության բացակայության կամ ոչ բավարար լինելու հանգամանքով մի կողմ քաշվել` ճանապարհ բացելով նոր առաջնորդների համար, որոնք կփորձեն իրագործել իրենց տեսլականներն ու գաղափարները հանուն այդ նույն քաղաքացիների բարեկեցության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում