Եվրոպական կառույցների արձագանքը Արցախի շրջափակմանը համարժեք չէ․ Նատալի Լուազո

Եվրոպական կառույցների արձագանքը Արցախի շրջափակմանը համարժեք չէ․ Նատալի Լուազո

Երեկ հետևել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը. մենք տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը:

Այսպիսի հայտարարությամբ թվիթերում գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, ով այցով գտնվում էր Հայաստանում:

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է դրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը», -գրել է պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում