«Վագների» ապստամբության զոհերը

«Վագների» ապստամբության զոհերը

«Վագներ» մասնավոր ռազմական  ընկերության զինվորներն արդեն մեծամասամբ վերադարձել են Լուգանսկի շրջանում իրենց դիսլոկացման վայրերը։

Զիված ապստամբների ղեկավար Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, ամեն բան կարծես վերադառնում է իր «սովորական հուն»՝ Լուկաշենկոյի և Պրիգոժինի պայմանավորվածության հիման վրա, բայց մինչև այդ պայմանավորվածությունը, «Վագների» մարտիկները բավականին լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին։

Մասնավորապես «Վագները» խոցել և ոչնչացրել է ՌԴ օդատիեզերական ուժերի 7 միավոր ռազմական տեխնիկա։ Ոչնչացված ռազմական տեխնիկայի շարքում է 3 ՄԻ 8 ուղղաթիռ, որոնք նախատեսված է ռադիոէլեկտրոնային պայքարի համար և բավականին հազվագյուտ միավորներ են, նաև խոցվել է ԻԼ-22 օդանավ, Օդային հրամանատարական կետ, 1 միավոր Մի-35, 1 միավոր ԿԱ-52, որը ռուսական զինված ուժերի  «պարծանքն» է համարվում և ներկայացվում է որպես անխոցելի ուղղաթիռ։

Ընդհանուր առմամբ ապստամբության հետևանքով  նախնական տվյալներով զոհվել է ՌԴ 15 զինծառայող։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում