Աշխարհի մեծահարուստ հայերը․ Սամվել Կարապետյան

Աշխարհի մեծահարուստ հայերը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը միլիարդատերերի Forbse-ի ցուցակում #1104-ն է՝ 2.8 մլրդ․ դոլար կարողությամբ: Նրան է պատկանում «Տաշիր հոլդինգը», որը մասնագիտացած է անշարժ գույքի շուկայում։

«Բոլոր նախագծերի վերաբերյալ բոլոր որոշումները ես ինքս եմ ընդունում, միանձնյա: Քննարկումներ չկան»! Սամվել Կարապետյան 

Կարապետյանը ծնվել է Հայաստանում, բայց 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում: «Տաշիրը», որը երկար տարիներ հանդիսանում է ռուսական «Գազպրոմի» կապալառուն, նաև պետական պայմանագրեր ունի Մոսկվայի կենտրոնական փողոցները լուսավորելու համար։

Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիսը և դուստրը՝ Տաթևիկը, «Տաշիր» ընկերության թոփ-մենեջերներն են։ Տաթևիկը պատասխանատու է նաև իր սեփական կինոթատրոնների ցանցի զարգացման համար։

Կարապետյանը կառուցել է առևտրի կենտրոնների հսկա ցանցեր, այդ թվում՝ Հայաստանում։ Նրան է պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Նրա անձնական կարողությունը 2014թ-ին կազմել է 4․3 միլիարդ դոլար․ նախորդ տասնամյակի ընթացքում Կարապետյանի կարողությունը նվազել է՝ իր ամենացածր կետին հասնելով 2022թ-ին, Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսմանը զուգահեռ․ ըստ Forbes-ի՝ 2021-22թթ-ին ընթացքում Սամվել Կարապետյանը կորցրել է շուրջ 1․2 միլիարդ դոլար։ 

Սամվել Կարապետյանի կարողության փոփոխությունը ըստ տարեթվերի․ Forbes

Հետևեք մեզ նաև Telegram-ում