Ադրբեջանի կազմում արցախահայերի գոյատևելը հնարավոր է․ ԱՄՆ դեսպան

Ադրբեջանի կազմում արցախահայերի գոյատևելը հնարավոր է․ ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի կազմում արցախահայերի խաղաղ գոյատևելու հեռանկարին։

«Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրել՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմներն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։

Մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին։ Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություներին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության»,- նշել է Քրիստինա Քվինը։

Ըստ նրա՝ Հայաստան ու Ադրբեջանը ներգրավված են բանակցություներին, «եկել են սեղանի շուրջ, և անկեղծ ու բաց քննարկում է եղել կողմերի միջև առկա տարակարծությունների վերաբերյալ»։

«Եվ մենք հավատում ենք․ որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն։ Եվ մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»,- հավելել է ԱՄՆ դեսպանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցին՝ դիվանագետն ասաց, որ ԱՄՆ-ն վաղուց ասել է, որ «ԼՂ-ում ապրողների իրավունքերը և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն»։

«Եվ որ պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը։ Անձամբ ես վստահաբար այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում ու խաղաղ ընտանեկան կյանք վարել ու ներգրավվածություն ուենանալ իրենց համայնքներում։ Ուստի Միացյալ Նահանգները հաստատկամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկսզբուքները»,- պարզաբանել է ԱՄՆ դեսպանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում