Մոսկվայի երկնքում 5 ԱԹՍ է խոցվել

Մոսկվայի երկնքում 5 ԱԹՍ է խոցվել

Ռուսաստանի ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում 5 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել։

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն՝ նշելով, որ թռչող սարքերը փորձել են խոցել տարբեր օբյեկտներ Մոսկվայի շրջանում և Նոր Մոսկվայում։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի՝ 5 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը Մոսկվայի շրջանի և Նոր Մոսկվայի օբյեկտների վրա խափանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում 4 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Մեկ այլ սարք էլ ճնշվել է ՌԷՊ միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում