Արցախի հերոսներ. Օսական ջոկատի հայկական պատմությունը

Նուրմագոմեդ Բուդաև, Ալիխան Շամխիև, Բորիս Ալիև, Արթուր Կաչմազով, Ալան Վարզիեև, Ասլան Կուձիև. անհա՞յտ անուններ են: Նրանք Արցախի՝ ազգությամբ օս հերոսներն են:

1992-ն էր: 36 հոգուց կազմված օսական ջոկատը ժամանեց Արցախ: Ջոկատում 30 օս, 3 հայ, 1 ռուս, 1 թաթար ու 1 կաբարդինացի կար: Ռազմաճակատից վերադարձան միայն 7-ը, մյուսների կյանքն ընդհատվեց Արցախում՝ հանուն Արցախի…

Այս ջոկատն աչքի էր ընկնում անասելի հերոսությամբ ու անձնվիրությամբ՝ այլազգիների ջոկատ, որը պայքարում էր Արցախի ու հայերի անկախ ու խաղաղ կյանքի համար: Այս ջոկատում իրենց հերոսությամբ աչքի ընկած մի շարք զինվորականներ Արցախի պետական պարգևների արժանացան, ոմանք՝ հետմահու…

Միրզա Աբաևը Ռուսաստանից Արցախ էր եկել օս-վրացական պատերազմի փորձառությամբ: Նա աչքի էր ընկել Մարտունու մարտերում, որտեղ կռվում էր Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ: Երիտասարդ մայորին՝ որպես հրամանատար վստահվեց Վարանդայի ուղղությունը: Նա իր ջոկատով այնտեղ դարձավ թշնամու համար իսկական մղձավանջ: Արդյունքում հայերին վերադարձվեց Վարանդան (Ֆիզուլի)՝ իր շրջակայքով: Հաջորդիվ նա պետք է իր անձնվիրությամբ աչքի ընկներ Ջրականում (Ջաբրաիլ): Ջրականից նա այդպես էլ չվերադարձավ… այստեղ նա վիրավորում ստացավ ու պայթեցրեց իրեն՝ թշնամու տանկի հետ միասին:

Աբաևի ջոկատի կազմում էին Օլեգ Գուսովը և Գուլբեկ Ինալովը, որոնք «Արիության» շքանշանակիր դարձան:

Նուրմահոմեդ Բուդաևն էլ երկար ժամանակ հետապնդվում էր թշնամու կողմից: Նրա հերոսական պայքարը հանուն ուրիշի հայրենիքի Ադրբեջանը ոչ մի կերպ մարսել չէր կարողանում: Բազմաթիվ հերոսական դրվագներով աչքի ընկած զինվորականի կյանքը, սակայն, Արցախյան պատերազմով ողբերգական բեկում ունեցավ. նա զոհվեց գերության մեջ: Թշնամին, ինչպես սպասելի էր, նրան դաժան կտտանքների էր ենթարկել, կուրացրել ու գնդակահարել։ «Արցախի հերոս» պարգևին օս զինվորականը, ցավոք, արժանացավ հետմահու:

Նրա արիության դրվագներից մեկը պատմեմ: Նուրմահոմեդ Բուդաևն ու Գուլբեկ Ինալովը մարտերից մեկում առիթ ունեցան «շփվելու» թշնամու վարձկանների ու ահաբեկիչ-վարձկանների հետ: Անհնար էր թվում նրանց հաղթելը, բայց…մարտերն ավարտվեցին հօգուտ մեզ, ավելին՝ օս զինվորականներն այդ մարտերում շուրջ 90 ահաբեկիչ ու վարձկան գերի վերցրին:

Թուրքական «բոզքուրդ» ահաբեկչական ջոկատի դեմ մարտերում էլ աչքի է ընկել ավագ լեյտենանտ Բորիս Ալիևը: Նա առաջնորդել է հատուկ նշանակության գումարտակը Մարտունու, Քարվաճառի և Մարտակերտի ամենածանր մարտերում: Հենց Մարտակերտն էլ հերոսի կյանքի ու կռվի վերջին կանգառն էր: Արցախի՝ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին Բորիս Ալիևն արժանացավ հետմահու:

«Արիության», «Մարտական խաչ» և այլ շքանշաններին, «Արցախի հերոս» պարգևին արժանացած հերոսների պակաս օսական ջոկատում չկա:

Չգիտեմ՝ հեշտ է արդյոք որոշել ու կռվել մի հողի համար, որը քոնը չէ, մեռնել ուրիշի հայրենիքի համար… բայց սենտիմենտից անդին փաստ է՝ Հայոց պատմությունն այլազգի հերոսներ էլ ունի, որոնց վաստակը մեր անկախ, խաղաղ ու անհոգ կյանքի ապահովման գործում ուրանալու իրավունք չունենք: Ու եթե հիմա ինքներս մեր հայրենիքին տեր կանգնելու համարձակություն չունեն ու պատասխանատվությունն այլոց վրա ենք գցում, ուրեմն մեր կյանքի իրավունքից ենք հրաժարվում, որի համար ժամանակին ու միշտ պայքարել են մերոնք՝ նրանց կողքին ու նրանց հավասար նաև այլազգիներ: Մի՞թե այլոք կարող են կամ պետք է սիրեն մեր հայրենիքը մեզնից շատ…

Նուրմագոմեդ Բուդաև, Ալիխան Շամխիև, Բորիս Ալիև, Արթուր Կաչմազով, Ալան Վարզիեև, Ասլան Կուձիև. անհա՞յտ անուններ են: Եթե այո, ուրեմն Արցախի պատմությունն ու մեր հերոսամարտի մասին լավատեղյակ չեք: Արցախի՝ ազգությամբ օս հերոսներն են:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում