Պրիգոժինը Պետերբուրգում մասնակցել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին

Նմանատիպ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին նկատել են Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Սանկտ-Պետերբուրգում։
Գագաթնաժողովի ընթացքում Պրիգոժինը հանդիպել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության դեսպան Ֆրեդի Մապուկին և լուսանկարվել վերջինիս հետ։
ԿԱՀ-ում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտին այդ լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, կատարելով հետևյալ գրառումը․ «Պարոն դեսպանը ինձ հետ կիսվել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի առաջին լուսանկարներով։ Ծանոթ դեմքեր ենք տեսնում»։
РБК-ի հետ զրույցում Սիտին բացատրել է, որ հուլիսի 27-ի երեկոյան Պրիգոժինը հանդիպել է ԿԱՀ նախագահի պետական արարողակարգի գլխավոր տնօրեն Ֆրեդի Մապուկի հետ, որն ունի դեսպանի կարգավիճակ։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը 2018 թվականից գործել է նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում։ Financial Times պարբերականի փետրվարի տվյալներով այնտեղ գտնվել է շուրջ 1500 վագներական։
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԿԱՀ-ը, ինչպես նաև Մալին պաշտոնապես դիմել են «Վագներին» այն բանից հետո, երբ այդ երկրներից հեռացել է եվրոպական «հակաահաբեկչական զորախումբը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում