Կատարը Կիևին 100 միլիոն դոլարի մարդասիրական աջակցություն կտրամադրի

Կատարը Կիևին 100 միլիոն դոլարի մարդասիրական աջակցություն կտրամադրի

Կատարը Կիևին կտրամադրի 100 միլիոն դոլարի մարդասիրական աջակցություն։

Այս մասին Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Այս գումարը կօգտագործվի բժշկական օգնության, կրթության, մարդասիրական ականազերծման և այլ կարևոր սոցիալական ու մարդասիրական ծրագրերի համար», – ասել է Շմիգալը՝ հավելելով, որ օգնության տրամադրման մասին իրենց հանդիպման ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում