Նավալնին դատապարտվեց 19 տարվա ազատազրկման
04/08/2023 21:07
Նմանատիպ
Մոսկվայի դատարանը Ալեկսեյ Նավալնում դատապարտեց 19 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ըստ դատարանի որոշման, Նավալնին պատիժը կրելու է հատուկ ռեժիմի գաղութում։
Գործընթացի մասնակիցների անվտանգության ապահովման համար, Մոսկվայի քաղաքային դատարանը գործը քննել է Վլադիմիրի շրջանի թիվ 6 գաղութում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ, որը անցկացվել է փակ դռների հետևում։
Նավալնին մեղավոր է ճանաչվել «ծայրահեղական համայնք ստեղծելու և ֆինանսավորելու համար»։
Գործով մեկ այլ անձ՝ Դանիել Խոլոդնին, որը Նավալնիի YouTube-ի ալիքներից մեկի տեխնիկական տնօրենն էր, մեղավոր է ճանաչվել «ծայրահեղական համայնքին մասնակից լինելու և ֆինանսավորելու համար»։ Նրա համար դատախազը պահանջել էր 10 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում