Մախաչկալայում պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի
Կարդացեք նաև
Օգոստոստի 14-ի երեկոյան Մախաչկալայի ծայրամասում գտնվող ավտոսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։ Այն հասել է մինչև լցակայան, ինչից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 500 քառակուսի մետր, իսկ 600քմ-ում բռնկումը տեղայնացվել է։
Վերջին տվյալով՝ տուժել է 105, զոհվել՝ 30 մարդ։ Մահացածներից երեքը երեխաներ են։
Վիրավորներին տեղում բուժգնություն ցուցաբերելու նպատակով Դաղստան է մեկնել ՌԴ առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն։ Պայթյունից տուժածներին անհրաժեշտության դեպքում ԱԻՆ-ի հատուկ բորտով կտեղափոխեն Մոսկվայի հիվանդանոցներ։
Զոհվածների ընտանիքները կստանան մեկ միլիոն ռուբլի փոխհատուցում։ Պատահարի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ սպառողների անվտանգության ու առողջության պահանջներին չհամապատասխանող ծառայության մատուցում, որն անզգուշաբար առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։
Օգոստոսի 15-ը Դաղստանում հայտարարված է սգո օր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում