Շաբաթվա իրադարձությունները լուսանկարներով

Շաբաթվա իրադարձությունները լուսանկարներով

Անցած շաբաթը լի էր իրադարձություններով։ Դրանք իրենց վրա էին սևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Ներկայացնում ենք անցած շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները լուսանկարներով։

1․ The Telegraph բրիտանական պարբերականը անդրադարձել է Արցախին և այնտեղ տեղի ունեցող ցեղասպանությանը։

2․ Շվեյցարական Societe Internationale de Telecommunications Aeronautiques (SITA) ընկերության կողմից դադարեցվում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։

3․ Մախաչկալայում բենզալցակայանի պայթյունը խլել է 35 մարդու կյանք։

4․ Պրիմորսկի երկրամասը հեղեղվել է Խաղաղօվկիանոսյան «Հանուն» թայֆունի պատճառով։ Ամենաշատը տուժել է Ուսուրիյսկը։

5․ «Լունա-25» ավտոմատ կայանը փոխանցել է լուսնային մակերեսի առաջին պատկերը

6․ Կանարյան կղզիներում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենամեծ հրդեհը. Հրդեհն ընդգրկել է 13 հազար հեկտար, Տեներիֆե կղզուց տարհանվել է ավելի քան 26 հազար մարդ։

7․ «Բանակ-2023» ֆորումում «Patriot»-ը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր տեխնիկա։

8․ Կրասնոյարսկի երկրամասում ավարտվել է Արկտիկայի ափը աղբից մաքրելու Ռուսաստանի աշխարհագրական ընկերության և պաշտպանության նախարարության համատեղ արշավախումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում