Ֆրանսիան մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Հայաստան

Ֆրանսիան մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Հայաստան

Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր LE Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը: Բացի այդ, Փարիզը և Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։

Նա գրել է, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։ Բյուիսոնը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակման պատճառով ԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, փորձության է ենթարկվում։

Լրագրողը նաև նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղերից, բենզինից, սննդից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից և ինտերնետից, որի հասանելիությունը պարբերաբար փակում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։ Բյուիսոնը նաև նշել է, որ արգելափակման և պարենի բացակայության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում մի քանի մահ է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում