Անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը․ ԱՄՆ Պետդեպ
06/09/2023 09:32

Նմանատիպ
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- ասել է Պատելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում