«Բոլորը պետք է դադարեն երազել իմ հրաժարականի մասին»․ Զուրաբիշվիլի

«Բոլորը պետք է դադարեն երազել իմ հրաժարականի մասին»․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում ասել է, որ հրաժարական չի տալիս և կշարունակի այցերը եվրոպական երկրներ՝ չնայած երկրի իշխող կուսակցության նախաձեռնությանը` իրեն իմպիչմենտ հայտարարելու Եվրամիություն չհամակարգված այցերի պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, կարծում եմ՝ բոլորը պետք է դադարեն երազել իմ հրաժարականի մասին։ Ես այստեղ եմ, որտեղ կամ, բայց կգնամ ուր որ պետք լինի, քանի որ դա իմ բարձրագույն սահմանադրական պարտականությունն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իմպիչմենտի է ենթարկվում եվրոպական շրջագայության պատճառով, որը նա իրականացրել է առանց կառավարության թույլտվության:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ստորագրություններ հավաքել, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարան դիմելու համար։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել է այս որոշումը և ընդգծել, որ Զուրաբիշվիլին կորցրել է վստահությունը։

Ընդ որում, ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեն կարծում է, որ Վրաստանի իշխանությունները դժվար թե կարողանան իմպիչմենտի ենթարկել երկրի նախագահին՝ առանց անհրաժեշտ թվով ձայներ հավաքելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում