Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վերացվել է վիզային ռեժիմը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վերացվել է վիզային ռեժիմը

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` X-ի իր միկրոբլոգում ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:

«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում