Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ՀՀ, ապա Իրան

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ՀՀ, ապա Իրան

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ Իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:

«Այժմ մենք դիտարկում ենք պարզապես Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից` Իրան, և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության», – ասել է նա։

Շուլգինովի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրություն ունեն այս հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում