Քննչական կոմիտեն` զինծառայողի մահվան մասին

Քննչական կոմիտեն` զինծառայողի մահվան մասին

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել, կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարության (ԶՔԳՎ) 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում