Ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք․ Փաշինյան

Ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք․ Փաշինյան

Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել»,- նշել է նա։

Սուրեն Պապիկյանն ընդգծել է՝ կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամառային զորակոչին, բայց պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։

«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ո՛չ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում