ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով

Այսօր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ նոյեմբերին կկայանա երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով՝ նվիրված գրականության և քննադատության տարբեր հարցադրումներին։ Լավագույն հոդվածները կտպագրվեն։

«Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և երիտասարդ գիտնականները (մինչև 35 տարեկան): Գիտաժողովի հարցադրումների ընդգրկման շրջանակը սահմանափակված չէ, թեմատիկան ազատ է, լավագույն զեկուցումները գրախոսման փուլ անցնելուց հետո կտպագրվեն «Գրականագիտական հանդես»-ում:

Գիտաժողովն անցկացվելու է 2023թ. նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցման վերնագիրը և ամփոփագիրը (շուրջ 200 բառ) մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ուղարկել astrik.soroyan@litinst.sci.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը, աշխատանքի կամ ուսման վայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում