Ադրբեջանը Հայաստանից պահանջում է երաշխիքներ «Զանգեզուրի միջանցք»-ում

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է երաշխիքներ «Զանգեզուրի միջանցք»-ում

Բաքուն չի պահանջում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան (Զանգեզուրի միջանցք) արտատարածքային միջանցք բացել, սակայն պնդում է, որ Երևանն այդ հատվածում ապահովի երթևեկության անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք գիտակցում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է… մեկ այլ հարց է, թե ինչպես են նրանք (Երևանում- խմբ․) անվտանգությունն ապահովելու»,- նշել է Ամիրբեկովը Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի և Լյուկ Քոֆֆի կազմակերպած քննարկման ժամանակ։

«Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։

Նա պնդում է, որ եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա այդ դեպքում կա պլան «Բ»՝ երթուղին անցնելու է Իրանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում