Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը կարող է կայանալ Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը կարող է կայանալ Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է՝ «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»։

Նա ափսոսանք է հայտնել, քանի որ առանց Ադրբեջանի ներկայության հնարավոր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանումը։

«Մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- նշել է Բորելը:

«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, որպեսզի կանխվի հակամարտության հետագա զարգացումը և Հայաստանը քաղաքականապես կայունացվի»,- եզրափակել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում