Փաշինյանը Գրանադայում ԼՂ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածք

Փաշինյանը Գրանադայում ԼՂ-ը ճանաչել է Ադրբեջանի տարածք

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհուրդը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օլաֆ Շոլցը, Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը Գրանադայում ընդունել են հայտարարություն, ըստ որի, «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում