Արևմուտքում կորցրել են իրականության զգացումը․ Պուտին

Արևմուտքում կորցրել են իրականության զգացումը․ Պուտին

Արևմուտքում կորցրել են իրականության զգացումը, խախտել բոլոր կանոնները։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահն անդրադարձել է արևմտյան երկրների վարած քաղաքականությանը։ Ըստ նրա՝ «Արևմուտքի կոնտրագենտները կորցրել են իրականության զգացումը, անցել հնարավոր բոլոր սահմանները»։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի փաստարկներն ու հորդորները անտեսվում էին, և Արևմուտքը չի կարողանում կանգ առնել բնական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսները պահպանելու համար վառելիքի կլանման հարցում։

«Արևմուտքի բարեկեցությունը մեծապես ձեռք է բերվել դարեր շարունակ գաղութները թալանելու շնորհիվ։ Փաստորեն, զարգացման այս մակարդակը մեծամասամբ ձեռք է բերվել ողջ մոլորակը թալանելու միջոցով: Արևմուտքի պատմությունը, ըստ էության, անվերջ զավթողականության տարեգրություն է»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով` Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի խնդիրը նրա աշխարհագրական շահերն են, այլոց նկատմամբ ամբարտավան վերաբերմունքն ու ինքնավստահությունը։ Բացի այդ, Արևմուտքի մի շարք երկրներում իշխող էլիտաները ստիպում են ընդունել այն նորմերն ու կանոնները, որոնք բնակչության մեծ մասն ընդունել չի ցանկանում, բայց նրանց պարտադրում են։

ՌԴ նախագահի խոսքով` արևմտյան գործընկերները բոլորին փորձում են սովորեցնել, թե ով և ինչպես պետք է իրեն դրսևորի տնտեսության մեջ, ու արվում է դա գռեհիկ ձևով. դա գաղութային մտածելակերպի դրսևորում է։

Նշենք, որ Այս օրերին ընթանում է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստը։ Ակումբն առաջատար արտասահմանյան և ռուսաստանցի փորձագետների միություն է քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտում։ Ակումբն իր հիմնական նպատակներից մեկն է համարում համաշխարհային ինտելեկտուալ էլիտայի համախմբումը համաշխարհային ճգնաժամերի հաղթահարման լուծումները մշակելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում