Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ՔԱԿ-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ՔԱԿ-ի դիրքերին

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) մարտական ​​ստորաբաժանումները Սիրիայում գործողություններ են իրականացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Խոցվել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական օբյեկտները և նրա սիրիական մասնաճյուղերը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության հանդիպման վայրերը։

Բացի այդ, ոչնչացվել են զենք-զինամթերքով պահեստները, դիվերսիաների և հարձակումների նախապատրաստություն համար նախատեսված վայրերը։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում Սիրիայում կան կուսակցության բազաներ, որոնց դեմ թուրքական բանակը օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում