ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Արցախում մնացած քաղաքացիներին

ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Արցախում մնացած քաղաքացիներին

ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Արցախում մնացած քաղաքացիներին։ Հաց թխելու և հասցեական առաքում ապահովելու գործընթացն իրականացրել են խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման համար:

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում